Այսօր Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է
Այսօր՝ օգոստոսի 10-ին Երվանդ Քրիստափորի Մանարյանի ծննդյան օրն է (օգոստոսի 10, 1924, Արաք, Կենտրոնական նահանգ, Իրան - փետրվարի 19, 2020, Երևան, Հայաստան): Մանարյանը հայ դերասան է, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ (2018), Երևանի պատվավոր քաղաքացի (2019):
Ռեժիսոր Արման Մանարյանի եղբայրը, Քրիստ Մանարյանի հայրը։
Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Արաքում։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։ 1957-1959 թվականներին եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988 թվականից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։ 1959-1961 թվականներին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում, 2007 թվականից՝ Կիևի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։ Եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորներից։ Շուշիում բացվել է Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոն։
Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմերում, ինչպիսին են՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։
Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ։
Մրցանակներ և պարգևներ
2003 - ՀՀ արվեստի վաստակավոր արտիստ
2005 - ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ
2019 - Երևանի պատվավոր քաղաքացի
Բեմադրություններ
Հովհաննես Թումանյանի «Հազարան բլբուլ»
Հովհաննես Թումանյանի «Անհաղթ աքլորը»
Երվանդ Մանարյան, «Ժամանակ էն ժամանակն էր» («Բարեկամության ջահ» միջազգային փառատոնի մրցանակ, Զեստաֆոն, Վրաստան, 1987)
Շիրվանզադեի «Պատվի համար»
Կարծիքներ