Հայկական Superannotate ստարտափը համավարակի պայմաններում $3 մլն ներդրում է ստացել
Հայկական Superannotate ստարտափը համավարակի պայմաններում կարողացել է 3 մլն դոլար ներդրում ստանալ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Ընկերության ստեղծած անոտացիոն գործիքը, որի հիմքում արհեստական բանականությունն է, օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում՝ ինքնագնաց մեքենաներից մինչև անվտանգության համակարգեր և առողջապահություն:
«Համոզված եմ, որ նորարարությունների, գիտական ներուժի ու ձեռնարկատիրական ճկուն մտքի համակցությունը Հայաստանում նոր որակի տնտեսության ստեղծման հիմքն է», - ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայկական Krisp ընկերությունը $5,000,000 ներդրում է ստացել։ Krisp հավելվածը միանում է Skype-ով, Slack-ով կամ այլ ծառայություններով զանգի ժամանակ և արգելափակում աղմուկը խոսակցության ընթացքում։
Կարծիքներ