Ուգո Լյորիսն ավարտում է կարիերան Ֆրանսիայի ընտրանու կազմում

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի դարպասպաահը Ուգո Լյորիսն հայտարարել է հավաքականի կազմում կարիերան ավարտելու մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լյորիսը շեշտել է, որ ցանկություն ունի հավաքականից հեռանալ բարձր մակարդակով:
Լյորիսը Ֆրանսիայի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2008 թվականի: Ընտրանու կազմում անցկացրել է 145 հանդիպում: 2022 թվականի Աշխարհի առաջնությունում դարպասապահը գերազանցեց Ֆրանսիայի հավաքականի ռեկորդը անցկացրած խաղերի քանակով։
Նա հաղթել է 2018 թվականի Աշխարհի առաջնությունում և Ազգերի լիգայում, դարձել է Եվրո 2016-իև 2022 թվականի Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։
Կարծիքներ