Tesla մեքենայի վթարի լուրի պատճառով Մասկը կորցրել է 5 միլիարդ դոլար

Tesla մեքենայի վթարի լուրի պատճառով Մասկը կորցրել է 5 միլիարդ դոլար

SpaceX և Tesla կորպորացիաների ղեկավար Իլոն Մասկը Tesla-ի բաժնետոմսերի գնանկման հետևանքով կորցրել է ավելի քան 5 միլիարդ դոլար: Դա պայմանավորված է էլեկտրական մեքենայի մասնակցությամբ վթարի մասին լուրով։

Արդյունքում, այժմ Մասկի կարողությունը կազմում է 174,6 միլիարդ դոլար: Ձեռնարկատերը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում երրորդ տեղն է զբաղեցնում: Երկուշաբթի ՝ ապրիլի 19-ին, Tesla- ի բաժնետոմսերն ընկել են 3,4% -ով և կազմել 714,63 դոլար:

Տեխասում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 2 մարդ է զոհվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում