42 համարի երթուղու՝ դանակահարված վարորդի կյանքը հաջողվել է փրկել. վնասված էր սիրտը
Հունիսի 9-ի առավոտյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է ընդունվել սրտի ծակած-կտրած վերքով միջին տարիքի տղամարդ: Պացիենտը եղել է գիտակցության, ծայրահեղ ծանր վիճակում: Շտապ և անհետաձգելի բուժօգնության ընդունարանում կատարվել են համալիր հետազոտություններ, որից հետո քաղաքացին տեղափոխվել է կրծքային վիրաբուժության բաժանմունք՝ վիրահատության:
Բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ 42 համարի երթուղու՝ դանակահարված վարորդի կյանքը հաջողվեց փրկել. վնասված էր սիրտը:
Կարծիքներ