Շատ ուրախ եմ, որ պատմական կապ եմ տեսնում իմ հայրենի նահանգի հետ. Հնդկաստանի ԱԳ նախարարը ժամանել է ՀՀ
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ժամանել է Հայաստան, ինչի կապակցությամբ նա հայատառ գրառում է արել Թվիթերի իր միկրոբլոգում:
«Ուրախ եմ ժամանել Հայաստան առաջին արտգործնախարարական այցով: Շատ ուրախ եմ, որ պատմական կապ եմ տեսնում իմ հայրենի նահանգի հետ»,- գրել է Հնդկաստանի ԱԳ նախարարը:
Կարծիքներ