Թալիբները գլխատել են վոլեյբոլի կանանց հավաքականի խաղացողին ու հրապարակել կտրված գլխի լուսանկարը. Daily Mail

Թալիբները գլխատել են վոլեյբոլի կանանց հավաքականի խաղացողին ու հրապարակել կտրված գլխի լուսանկարը. Daily Mail

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման անդամները գլխատել են վոլեյբոլի կանանց հավաքականի անդամին ու կտրված գլխի լուսանկարները հրապարակել սոցմեդիայում, հայտնում է Daily Mail-ը:
 
Քաբուլի վոլեյբոլի քաղաքային ակումբի ծագող աստղ Մահջաբին Հակիմին ջիհադիստների կողմից գլխատվել է ամսվա սկզբին:Այս մասին հայտնել է նրա մարզիչը՝ The Persian Independent-ի հետ հարցազրույցում:

Աֆղանստանում գործող Payk Հետաքննող լրագրողական կենտրոնը հայտնել է, որ իր աղբյուրները հաստատել են, որ Մահջաբինին «գլխատել են թալիբները՝ Քաբուլում»։ 

Աղջկա մահվան մասին միայն այժմ է հաղորդվում, քանի որ, ըստ մարզչի, իսլամիստ գրոհայինները սպառնացել են ընտանիքին, որպեսզի նրանք ոչ մեկին չասեն կատարվածի մասին: Այն բանից հետո, երբ սարսափելի պատկերը տեսել է համացանցում, մարզիչը որոշել է, որ պետք է բարձրաձայնի:

«Վոլեյբոլի հավաքականի բոլոր խաղացողները և մնացած մարզուհիները վատ վիճակում են և հուսահատության և վախի մեջ են: Բոլորը ստիպված են եղել փախչել և ապրում են անհայտ վայրերում», - ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում