Մայիսի 29-ին կսահմանափակվի Խանջյան-Սայաթ-Նովա հատվածի թունելի երթևեկությունը
Մայիսի 29-ին՝ առավոտյան ժամը 09:00-ից մինչև 20:00-ն, կսահմանափակվի Խանջյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի հատման մասի, Գետառի նորակառույց փողոցի տրանսպորտային թունելի երթևեկությունը՝ տեղեկացնում են քաղաքապետարանից:
Տեղում իրականացվելու են լուսավորության արդիականացման աշխատանքներ, ինչով պայմանավորված՝ կդադարեցվի թունելի երկու ուղղությունների 1-ին երթևեկելի գոտիների երթևեկությունը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Կարծիքներ