Երևանի քաղաքապետը 40 ընտանիքի նոր բնակարանների բանալիներ է հանձնել
4-րդ կարգի վթարայնության Արցախի 4-րդ նրբանցքի 10-րդ հանրակացարանային և 10/1 շենքերում ապրող բնակիչների խնդիրը լուծում է ստացել:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շուրջ 40 ընտանիքների հանձնել է նոր բնակարանների բանալիներ ու բնակարանների գնման վկայականներ:
«Երևան քաղաքում որևէ մեկը չպետք է բնակվի 4-րդ կարգի վթարային շենքերում, որովհետև երևանցու անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է։
Ուրախ եմ, որ այս կարճ ժամկետում մեր` մի քանի ամիս առաջ տեղի ունեցած հանդիպումից հետո, այսօր արձանագրում ենք այս կարևոր արդյունքը»,- նշել է Տիգրան Ավինյանը:
Կարծիքներ