ԵՄ-ն հարցաշար է ներկայացրել Վրաստանին՝ կազմակերպությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու համար

ԵՄ-ն հարցաշար է ներկայացրել Վրաստանին՝ կազմակերպությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու համար

Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյին երկուշաբթի Լյուքսեմբուրգում հարցաշար է հանձնել Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլուն՝ գրում է ТАСС-ը։

«Սա հարցաշար է, որով մենք կցանկանայինք իմանալ, թե որտեղ է գտնվում ձեր երկիրը՝ ներառյալ քաղաքական և տնտեսական պայմանները: Հարցաշարի մի մասն էլ վերաբերում է ձեր օրենսդրության համապատասխանությանը եվրոպականին: Սա եվրոպական ճանապարհի ձեր առաջին քայլն է»:

Հարցաթերթիկը բաղկացած է 40 էջից և պարունակում է 369 հարց՝ ուղղված Վրաստանի իշխանություններին։ Ինչպես երկուշաբթի ավելի վաղ նշել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, բոլոր գերատեսչությունները կներգրավվեն հարցերի պատասխանները կազմելու գործում, և գործընթացը կլինի իր անձնական հսկողության տակ։

Մարտի 3-ին Ղարիբաշվիլին ստորագրել էր հանրապետությանը Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ շնորհելու դիմումը։

Եվրահանձնաժողովը պետք է հանձնարարական ներկայացնի ԵՄ Խորհրդին՝ անդամակցելու համար բանակցություններ սկսելու վերաբերյալ, ինչն առաջին պաշտոնական քայլն է դեպի անդամակցություն: Հաջորդիվ տվյալ երկիրը պետք է համաձայնի եվրոպացի բանակցողների հետ մի շարք պայմանների կամ «բանակցային կետերում», որոնք պետք է կատարի: Բանակցային գործընթացը կարող է տևել մի քանի տարուց մինչև անորոշ երկար ժամանակ:

Եվրամիությանն անդամակցելու ամենակարճ ճանապարհն անցել է Ֆինլանդիան՝ երեք տարի, ամենաերկարը՝ Թուրքիան, որը 2005 թվականի աշնանը սկսեց ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները, և մինչ այժմ դրանց ավարտի հեռանկարը տեսանելի չէ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում