Բրազիլիայում թմրավաճառը սպանել եւ մասնատել է իր նախկին ընկերուհուն՝ սոցիալական ցանցերում տեղադրված լուսանկարի պատճառով
Բրազիլիայում թմրավաճառը խանդից սպանել եւ մասնատել է իր նախկին ընկերուհի Բյանկա Լոուրենկոյին, հայտնում է The Sun-ը:
Խանդը հրահրել է աղջկա բիկինիով անկեղծ լուսանկարը, որը նա տեղադրել է սոցիալական ցանցերում: Դրանից հետո 24-ամյա Բյանկա Լոուրենկոն անհետացել է Ռիոյում բնակելի համալիրից, որտեղ ապրում էր: Սպանությունից առաջ նրա նախկին ընկերը լուսանկարի տակ չարագուշակ մեկնաբանություն է թողել. «Եթե ես քո տեղը լինեի, ես էլ կատեի ինձ»:
Կարծիքներ