Հոկտեմբերի 23-ից 25-ը ԱԻՆ-ում ստացվել է 3 ահազանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Հոկտեմբերի 23-ից 25-ը ԱԻՆ-ում ստացվել է 3 ահազանգ՝  ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 23-ից 25-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 3 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 3 տուժած։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում