Վիրավոր կինն իր ավտոմեքենայով «Դվին» հյուրանոցային համալիրից հասել է մինչև «Նաիրի» բժշկական կենտրոն
Երեկ՝ փետրվարի 19-ին կրակոց է հնչել Երևանում․ ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պարոնյան փողոցում՝ «Դվին» հյուրանոցային համալիրի հարևանությամբ կրակոց է հնչել և հրազենային վիրավորում ստացած քաղաքացի կա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվում, որ «ձախ ստորին վերջույթի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափխվել մի քաղաքացի: Ոստիկանները պարզում են, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Ռուզան Ս.-ն է:
Վերջինս իր կողմից շահագործվող Hyundai մակնիշի ավտոմեքենայով վիրավոր վիճակում եկել էր «Նաիրի» բժշկական կենտրոն և նրան հայտնաբերել են բժիշկները հիվանդանոցին կից ավտոկայանատեղիում:
Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են արնանման հետքեր և կրակված 1 պարկուճ:
Կարծիքներ