Էդգար Բաբայանը չի միանա ընտրանուն

Էդգար Բաբայանը չի միանա ընտրանուն

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդգար Բաբայանը չի միանա ընտրանուն:

Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Էդգար Բաբայանը չի միանա ազգային հավաքականին` «Սիլկեբորգի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով:

Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը:

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-ից 25-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից Խորեն Բայրամյանը և Էդուարդ Սպերցյանը հավաքին կմիանան այսօր, Անդրե Չալըշըրը, Լուկաս Սելարայանը՝ սեպտեմբերի 20-ին:  

Սեպտեմբերի 24-ին Երևանում կայանալիք Հայաստան-Ուկրաինա հանդիպումից հետո ընտրանին սեպտեմբերի 25-ին կմեկնի Իռլանդիա, որտեղ կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության իր վերջին հանդիպումը։ Խաղը կկայանա սեպտեմբերի 27-ին։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում