Բայդենը կարգադրել է Ուկրաինային տրամադրել մինչև 100 մլն դոլարի ռազմական օգնություն

Բայդենը կարգադրել է Ուկրաինային տրամադրել մինչև 100 մլն դոլարի ռազմական օգնություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Կիևին լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնել մինչև 100 մլն դոլարի չափով, այն կներառի հակատանկային համակարգեր։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է երեքշաբթի օրը Սպիտակ տան մամուլի ծառայության, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարություններում։

Ըստ Սպիտակ տան՝ Բայդենը ԱՄՆ պետքարտուղարին լիազորություն է տվել  ընդհանուր առմամբ մինչև 100 միլիոն դոլար հատկացումներ կատարել ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտպանական արտադրանքի և ծառայությունների, ռազմական պատրաստության և կրթության համար՝ Ուկրաինային օգնելու համար։ Բլինկենը պարզաբանել է, որ հրամայել է հատկացնել նշված օգնությունը Ուկրաինայի լրացուցիչ հակատանկային համակարգերի հրատապ անհրաժեշտությունը բավարարելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում