Չինաստանի հարավ-արևմուտքում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Չինաստանի հարավ-արևմուտքում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը չորեքշաբթի 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգում։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

 Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Յիբին քաղաքում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սինգվեն շրջանի տարածքում, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան Յիբինում, որտեղ ապրում է ավելի քան 4,5 միլիոն մարդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում