Մակրոնի և Մարին Լը Պենի կուսակցությունները պարտվել են տարածաշրջանային ընտրություններում
Ֆրանսիայում անցկացված տարածաշրջանային ընտրություններում Մարին Լը Պենի «Ազգային միություն» կուսակցությունը պարտվել է։ Պարտություն է կրել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առա՛ջ, Հանրապետությունը»։ Այս մասին հայտնում է Le Monde-ը։
Մինչ ընտրությունները փորձագետները կանխատեսում էի նԼը Պենի կուսակցության հաղթանակ 13 տարածաշրջաններից առնվազն 2-ում։ Առաջին փուլի արդյունքներով այն իսկապես հավակնում էր միայն մեկ նահանգում՝ Լազուրե ափում հաղթանակի, սակայն երեկ կայացած երկրորդ փուլում ուլտրաաջերը չեն կարողացել հաղթել նույնիսկ այդ տարածաշրջանում։
Դիտորդները կարծում են, որ ընտրողների չափազանց ցածր մասնակցությունն է նման պատկերի պատճառը։
Արդյունքում երկրորդ փուլում Ֆրանսիայի բնակիչները նախապատվությունը տվել են ձախ և աջ գնդի ավելի «ավադական» կուսակցությունների։ Աջերը վերահսկողություն են ստացել 7 շրջանների նկատմամբ, իսկ ձախ կոալիցիաները՝ 5-ի։ Կորսիկայում հաղթանակն ավանդաբար տեղի ազգայնականներինն է եղել։
Կարծիքներ