Հայաստանում ՌԴ դեսպանն այցելել է Երասխի սահմանամերձ հատվածներ

Հայաստանում ՌԴ դեսպանն այցելել է Երասխի սահմանամերձ հատվածներ

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի արձակուրդային այցելությունների հերթական տեղն Արարատի մարզն էր, որտեղ դիվանագետն ընտանիքի հետ եղավ Փոքր Վեդի գյուղի հնագիտական պեղումների  վայրում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

Ուղևորության ընթացքում Կոպիրկինը այցելել է նաև հայկական սահմանի առանձին հատվածներ, այդ թվում Երասխ բնակավայրում, որտեղ հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության Արարատի սահմանապահ ջոկատի հայ և ռուս սահմանապահների հետ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում