Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին․ ԶԼՄ-ներ
Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի և Հալեպի օդանավակայանների թռիչքավայրէջքային գոտիներին։ Այս մասին հաղորդում են արաբական մի շարք լրատվամիջոցներ։
Նախնական տվյալներով՝ երկու օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է։ Դամասկոսի միջազգային օդանավակայանի շրջակայքում գործում է հակաօդային պաշտպանությունը։
Սիրիայի հեռուստատեսությունն իր հերթին հաստատել է օդանավակայաններին հարվածներ հասցնելու փաստը:
Կարծիքներ