Փաշինյանը հույս է հայտնել, որ հայ-ուկրաինական հարաբերությունները կշարունակեն զարգանալ
Հայաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն (Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան) ու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին (Володимир Зеленський) միմյանց հղել են շնորհավորական նամակներ: Այս մասին տեղեկացնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։
Վարչապետ Փաշինյանի նամակում մասնավորապես նշվում է.
«Անցած երեք տասնյակ տարիների ընթացքում Երևանի և Կիևի համատեղ ջանքերով ձևավորվել է իրավապայմանագրային հենք, ստեղծվել են միջխորհրդարանական փոխգործակցության համապատասխան մեխանիզմներ, շարունակվել են մշակութային և հումանիտար բնագավառներում համագործակցության առաջմղմանը միտված ջանքերը»:
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ հայ-ուկրաինական հարաբերությունները 2022թ. համատեղ գործնական քայլերի շնորհիվ կշարունակեն զարգանալ՝ ի նպաստ մեր ժողովուրդների դարավոր բարեկամության:
Իր հերթին նախագահ Զելենսկին համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան և Հայաստանը ունեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ գործընկերություն հաստատելու բավարար ներուժ։
Շնորհավորական նամակներ են միմյանց հղել նաև Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն (Արարատ Միրզոյան – Ararat Mirzoyan) ու Դմիտրո Կուլեբան (@dmytro.kuleba):
Կարծիքներ