Ոստիկանական գվարդիայի ձևավորման հայեցակարգային ուղղությունների քննարկումները շարունակվում են

Ոստիկանական գվարդիայի ձևավորման հայեցակարգային ուղղությունների քննարկումները շարունակվում են

Երևանում անցկացվել է «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի մշակման և այլ հարակից իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հայեցակարգային փաստաթղթին նվիրված բազմաշահառու երկրորդ քննարկումը, որին մասնակցում էր ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, քննարկմանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության զորքերի, ոստիկանության շտաբի ղեկավար անձնակազմը, ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում ներկայացվել են ՆԳ նախարարության ռազմավարական նպատակադրումները , մասնավորապես, «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի ընդունման հայեցակարգային հիմքերը։ Քննարկվել են գործող օրենսդրության ինստիտուցիոնալ և գործառութային խնդիրները, առաջարկվել՝ համապատասխան լուծումներ։ Վերոնշյալ հարցերի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։ Մասնակիցները քննարկել են հայեցակարգային փաստաթղթի վերաբերյալ այլ առանցքային հարցեր ևս։

Քննարկումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի կողմից, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում