Լարսի խցանումը Վլադիկավկազից է սկսվում
Google Maps-ի տվյալներով՝ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Թբիլիսիի ժամանակով ժամը 11:45-ին, վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետից Հյուսիսային Օսիայի Չմի գյուղը 13 կիլոմետրանոց խցանում է եղել։
Ընդգծենք, որ Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին հայտարարված մասնակի զորահավաքի հայտարարությունից հետո քաղաքացիները լքում են երկիրը։
Aliq.ge-ի փոխանցմամ՝ օս լրագրող Ալիկ Փուհաթը համացանցում տեղեկություն է տարածել, որի համաձայն՝ Հյուսիսային Օսիայում Ռուսաստանից Վրաստան եկող մեքենաները մի քանի կիլոմետրանոց խցանումներ են ստեղծել: Նրա խոսքով՝ խցանումը սկսվում է Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքից։
Նշենք, որ Վլադիկավկազից Վերին Լարսի անցակետը մոտ 32 կիլոմետր է։
Սեպտեմբերի 21-ին Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Ռուսաստանի Դաշնությունում մասնակի զորահավաք հայտարարելու մասին»:
Փաստաթղթի համաձայն՝ զորակոչի ենթակա են միայն պահեստազորի զինծառայողները, նախ և առաջ նրանք, ովքեր ծառայություն են անցել զինված ուժերի շարքերում, ունեն համապատասխան փորձ:
Կարծիքներ