Թրամփը չի բացառել իր մասնակցությունը 2024 թվականի նախագահական ընտրություններին

Թրամփը չի բացառել իր մասնակցությունը 2024 թվականի նախագահական ընտրություններին

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ 2024 թվականին կառաջադրվի պետության ղեկավարի պաշտոնում: Նման հայտարարություն նա արել է իր հարս Լարա Թրամփին The Right View առցանց շոուի ժամանակ տված հարցազրույցում, գրում է «Իզվեստիան»:

Հաղորդավարը հարցրել է ԱՄՆ նախկին ղեկավարին, արդյոք հույս կա, որ նա կմասնակցի ընտրություններին 2024 թվականին:

«Կարող եք հույս ունենալ: Ես դա կարող եմ ասել: Մենք սիրում ենք մեր երկիրը, պետք է օգնենք նրան»,-պատասխանել է Թրամփը:

Նա նաև նշել է «լավ արդյունքները», որոնք, ըստ նրա, ձեռք են բերվել արտաքին քաղաքականության ուղղությամբ իր կառավարման տարիներին: Մասնավորապես, նա մատնանշել է այն քայլերը, որոնք ձեռնարկվել են Իրանի և Չինաստանի հետ կապված:

«Մենք տրամադրված էինք մեծ գործերի: Իսկ հիմա, տեսեք թե ինչ է կատարվում»,-ընդգծել է նախկին նախագահը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում