Ուկրաինան ԵՄ անդամակցության հայտ է ներկայացնում պարզեցված ընթացակարգով. Շմիգալ
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Ուկրաինան մոտ ժամանակներում հատուկ ընթացակարգով կդիմի ԵՄ-ին անդամակցելու համար։
«Ուկրաինացիները վաղուց ապացուցել են, որ մենք բոլորս եվրոպական հանրության անբաժանելի մասն ենք: Ժամանակն է դա ամրագրել թղթի վրա: Ուկրաինան հատուկ ընթացակարգով դիմում է ԵՄ-ին անդամակցելու համար: Գիշերը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրուցել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ»,- ասված է վարչապետի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ Ուկրաինան պետք է դառնա ԵՄ անդամ, որպեսզի ստանա Եվրոբլոկի մյուս երկրների համերաշխությունը Ռուսաստանի դեմ պատերազմում։
«Ժամանակի ընթացքում Ուկրաինան կմիանա մեզ: Այս երկիրը մեր ընտանիքի մի մասն է, մեզանից մեկը, և մենք ցանկանում ենք տեսնել նրան Եվրամիությունում», – ասել է ֆոն դեր Լյայենը:
Կարծիքներ