Շոյգուն Պուտինին զեկուցել է, որ ռազմավարական ուժերը սկսել են ուժեղացնել հերթապահությունը․ մանրամասներ
Ռազմավարական հրթիռային ուժերի, Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմի և հեռահար ավիացիայի հերթապահ ուժերը ուժեղացված ուժերով մարտական հերթապահություն են սկսել։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է rbc.ru-ն։
Պուտինը հրամայել է փետրվարի 27-ի նախօրեին զսպման ուժերը մտցնել հատուկ պատրաստության։ Այս զսպման ուժերը ներառում են նաև ռազմավարական միջուկային ուժեր։
Նախագահն այս որոշման մասին հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողության և Կիևի հետ բանակցությունների նախապատրաստման ֆոնին։ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը սկսվել է փետրվարի 28-ի կեսօրին։ Բանակցություններ են ընթանում Բելառուսի Գոմելի շրջանում։
«ՆԱՏՕ-ի առաջատար պետությունների բարձրագույն պաշտոնատար անձինք ագրեսիվ հայտարարություններ են հնչեցնում մեր երկրի հասցեին: Հրամայում եմ պաշտպանության նախարարին և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ռուսաստանյան բանակի միջուկային (զսպիչ) ուժերում հայտարարել մարտական հերթապահության հատուկ ռեժիմ»,- ասել է Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ:
Կարծիքներ