«Գիտության և գործարարության օրեր» երևանյան միջոցառման առիթով Հայաստան կժամանի Նոբելյան մրցանակակիր Արդեմ Փաթափությանը

«Գիտության և գործարարության օրեր» երևանյան միջոցառման առիթով Հայաստան կժամանի Նոբելյան մրցանակակիր Արդեմ Փաթափությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի նախաձեռնությամբ և նախարարության հովանու ներքո հունիսի 13-ից 17-ը Երևանում կանցկացվի «Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը (( https://sbdays.am/ ):

Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան կժամանի մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկության 2021թ. Նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Արդեմ Փաթափությանը, ինչպես նաև համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի գիտնականներ։

«Գիտության և գործարարության օրեր» միջոցառման նպատակն է փոխգործակցության զարգացումը և գիտության առևտրայնացման հնարավորությունների բացահայտումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում