Ըստ արժույթի միջազգային հիմնադրամի՝ 2021թ-ին նավթի գինը կարող է աճել 42%-ով
2021թ-ին 2020թ-ի համեմատ նավթի գինը կարող է աճել 41,7%-ով: Այս մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների մասին զեկույցում, որը երեքշաբթի ներկայացվել է Վաշինգտոնում ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի կառավարման մարմինների գարնանային նստաշրջանում: Հունվարին հիմնադրամը կանխատեսել էր, որ նավթի գները 2021թ-ին կաճեն ավելի քան 20%-ով:
Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, նավթի գինը 2021թ-ին կարող է կազմել բարելի դիմաց $58,5: Միևնույն ժամանակ 2025թ-ի կանխատեսմամբ՝ գնանկումը կկազմի $50,7 բարելի դիմաց:
«Սա մասնավորապես բացատրվում է պահանջարկի և առաջարկի ժամանակավոր սուղ բալանսով, որը, համաձայն Էներգետիկայի միջազգային գործակալության կանխատեսումների, ակնկալվում է ընթացիկ տարում»,-ասվում է զեկույցում:
Կարծիքներ