ԱՄԷ-ի իշխանությունները բնակիչներին զգուշացրել են Հիմարների օրը «կեղծ լուրեր եւ ծաղր» չտարածել

ԱՄԷ-ի իշխանությունները բնակիչներին զգուշացրել են Հիմարների օրը «կեղծ լուրեր եւ ծաղր» չտարածել

ԱՄԷ-ի իշխանությունները բնակիչներին զգուշացրել են Հիմարների օրը «կեղծ լուրեր եւ ծաղր» չտարածել՝ հայտարարելով, որ դա «վնաս է հասցնում հասարակությանը»:

ԱՄԷ դատախազությունը զգուշացրել է օգտատերերին սոցցանցերում նման կատակներ չանել՝ նշելով, որ դա վնաս է հասցնում հասարակության շահերին, խախտում հասարակության անվտանգությունը:

WAM գործակալության հաղորդմամբ՝ ազատազրկում է սպառնում «յուրաքանչյուրին, ով այդ օրը կեղծ կամ չարամիտ լուրեր, տվյալներ կամ խոսակցություններ կտարածի»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում