Գնել Սանոսյանը հանդիպել է Քարկոփի բնակիչների հետ․ ամբողջությամբ ջրածածկ եղած բնակավայրը մաքրվում է տիղմից
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շարունակում է այցելել աղետի գոտու բնակավայրեր։ Նախարարը հանդիպել է Քարկոփի բնակիչների հետ։
Այս բնակավայրն աղետի առաջին օրն ամբողջությամբ ջրածածկվել էր, իսկ բնակիչները` տարհանվել էին։
Բնակավայրում արդեն իրականացվում են տիղմից մաքրման աշխատանքներ։
Սանոսյանը զրուցել է բնակիչների հետ, քննարկել վնասները, պատասխանել նրանց հուզող հարցերին։
Կարծիքներ