Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8 հա տարածքում բռնկված հրդեհները
Սեպտեմբերի 7-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1000 քմ,
Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում՝ 2000 քմ, Արզնի գյուղում՝ 6000 քմ,
Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում՝ 6 հա,
Շիրակի մարզի Շիրակավան գյուղում՝ 1 հա,
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 600 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 8 հա:
Կարծիքներ