Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են երկու ավտոմեքենա. կան տուժածներ և զոհ
Հունիսի 24-ին, ժամը 22։07-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ 2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 34-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz C180» և «KamAZ» (վարորդ՝ Վ. Ն., ծնված 1985 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
ՃՏՊ-ի հետևանքով 4 քաղաքացի տուժել է, իսկ Ն․ Ս․-ն (ծնված 1981 թ․)՝ մահացել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներից երկուսը հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և երկու տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Կարծիքներ