Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է չկրճատել Կիևին օգնություն ցուցաբերելու ծախսերը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը խոստացել է, որ բյուջետային ծախսերի կրճատումը չի անդրադառնա Ուկրաինային օգնություն ցուցաբերելու վրա։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությանը։
«Պաշտոնը ստանձնելուց հետո իմ առաջին որոշումներից մեկն այն էր, որ մեր ռազմական աջակցությունը Ուկրաինային (2023 թվականին) կլինի նույն մակարդակի վրա, ինչ այս տարի: Մենք պետք է ապահովենք, որ Ուկրաինան հաղթի, ուկրաինացիները կհաղթեն և պետք է հաղթեն», - ասել է նա։
Սեպտեմբերին Թրասի գրասենյակը հայտարարեց, որ 2023 թվականին Լոնդոնը առնվազն 2,3 միլիարդ ֆունտ (2,58 միլիարդ դոլար) կհատկացնի Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելու համար:
Կարծիքներ