Հարավային Կորեան 146 միլիոն դոլար կներդնի սեփական ավիացիոն հրթիռ մշակելու համար

Հարավային Կորեան նախատեսում է ներդնել մոտ 146 միլիոն դոլար՝ մինչև 2028 թվականը սեփական հեռահար «օդ-երկիր» կառավարվող հրթիռի մշակման համար։ Համապատասխան տեղեկատվությունը երկուշաբթի հրապարակվել է Պաշտպանության գնումների ազգային վարչության (DAPA) կայքում ։
Սա կլինի Հարավային Կորեայի կողմից նախագծված առաջին ավիացիոն կառավարվող հրթիռը։ Նշվում է, որ երկրի մասնագետները չունեին օդանավի վրա արկ տեղադրելու և օգտագործման ընթացքում դրա անջատման փորձ և տեխնոլոգիաներ, սակայն վերջին ուսումնասիրությունները հաստատել են ինժեներների կարողությունը լուծելու այս խնդիրը:
Կարծիքներ