ԵՄ ԱԳ նախարարները մտադիր են հաստատել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները և 18 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային

ԵՄ ԱԳ նախարարները մտադիր են հաստատել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները և 18 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային

ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները երկուշաբթի օրը կհավաքվեն ԵՄ արտաքին գործերի խորհրդի վերջին՝ 2022 թվականին նախատեսված հանդիպմանը։ Նրանք մտադիր են հաստատել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթը, Իրանի դեմ նոր պատժամիջոցները, ինչպես նաև պայմանավորվել 2023 թվականին Կիևին 18 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության ֆինանսավորման մեխանիզմի շուրջ։

Նախարարները կքննարկեն Խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսավորման առաստաղի 2 միլիարդ եվրոյով ավելացումը, որի միջոցով վճարվում է Ուկրաինային զենքի մատակարարումը։ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը նախարարներին կզեկուցի Ուկրաինայի զինված կազմավորումների համար զինվորականների պատրաստման ԵՄ ծրագրի կատարման մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում