Մայրը և որդին կապված են եղել. Շիրակի դատախազը հաստատել է Պեմզաշենի դաժան դեպքին առնչվող որոշ տեղեկություններ
Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունները, որոնց համաձայն՝ տղա երեխայի ոտքերն ու ձեռքերը թելով կապված են եղել, իսկ մայրիկի թևերը կապված են եղել հետևի հատվածում: Ըստ դատախազի՝ կան վարկածներ, որոնք ստուգվում են։
Գուրգեն Գրիգորյանը նաև շեշտել է, որ իրավապահներն առաջնորդվում են աշխատանքային, ոչ թե երևակայական վարկածներով։ Դատախազը հորդորել է հետևել պաշտոնական լրատվությանը։
Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ Պեմզաշեն գյուղի բնակչուհու և վերջինիս երկու երեխայի սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ: Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը, անչափահասի), որի շրջանակներում իրականացվել են քննչական և վարութային անհետաձգելի և մեծածավալ գործողություններ:
Հիշեցնենք՝ արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին, իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել:
Կարծիքներ