Խոշոր ավտովթար Երևանում. մեքենաների բախումից «Օպել»-ը կողաշրջվել է, կա վիրավոր

Խոշոր ավտովթար Երևանում. մեքենաների բախումից «Օպել»-ը կողաշրջվել է, կա վիրավոր

Այսօր, ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ժամը 14։50-ի սահմաններում Հերացի փողոցում թիվ 16/37 շենքի դիմաց «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Նիսսան», այնուհետև «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներին։ «Ռենո»-ն էլ ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել կայանված «Նիսսան Մուրանո» մակնիշի ավտոմեքենային։

Բախման հետևանքով «Օպել»-ը կողաշրջվել է, ուղևորը տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում