«Տառերի Պուրակ»-ում արգելափակված ավտոբուսից վարոդն ու 60 ուղևորները դուրս են բերվել

«Տառերի Պուրակ»-ում արգելափակված ավտոբուսից վարոդն ու 60 ուղևորները դուրս են բերվել

Ապրիլի 16-ին, ժամը 13:25-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Տառերի Պուրակ» կոչվող տարածքից դեպի Ամբերդ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ք․ Զ․ և 60 ուղևոր)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում