«Ուրարտու»-ն վերսկսել է մարզումները

«Ուրարտու»-ն վերսկսել է մարզումները

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը վերսկսում է մարզումները: 

 Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը մրցաշրջանի երկրորդ հատվածի նախապատրաստությունը կսկսի սեփական մարզաբազայում։ Նախապատրաստական շրջանի ծրագրերի ու ստուգողական հանդիպումների մասին կտեղեկացվի առաջիկայում։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երկու թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն 16-րդն է (16 միավոր), «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են` 5-ական միավոր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում