Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ագաթանգեղոսի - Գր. Լուսավորչի փողոցների խաչմերուկում:

Մասնավորապես, Ագաթանգեղոսի փողոցից կարգելվի հետադարձը՝ երկու երթևեկելի գոտիներից կթույլատրվի «միայն աջ» դեպի Գր. Լուսավորչի փողոց ուղղությամբ և երեք երթևեկելի գոտիներից «միայն ուղիղ» դեպի Արշակունյաց պողոտա:

Գր. Լուսավորչի փողոցի երկրորդ երթևեկելի գոտուց նախկին «միայն աջ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ձախ» ուղղությամբ: Բացի այդ, նաև Ագաթանգեղոսի փողոցում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան փոփոխությունից հետո մշտապես բաց լինելու փոխարեն կաշխատի կարգավորվող ռեժիմով: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում