Խոշոր ավտովթար Գայի պողոտայում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22․00-ի սահմաններում Գայի պողոտայում՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հարևանությամբ, ճակատ ճակատի բախվել են «KIA» մակնիշի 2 ավտոմեքենաներ:
Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ շ
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից մեկը ՀՀ նկարիչների միության անդամ, սիրված ու ճանաչված մտավորական, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր Վիլիկ Զաքարյանն է։
Կարծիքներ