Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել Ազատ գետում
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 21-ին, ժամը 15:02-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ազատավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել Ազատ գետում։
Փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Կարծիքներ