Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխվել է
Վերաքննիչ քրեական դատարանի այսօր կայացված որոշմամբ մասնակի բեկանվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:
Ընտրված խափանման միջոցը փոփոխվել է, ընտրվել տնային կալանքը:
Այս մասին հայտնել են Սմբատյանի փաստաբաններն ու նշել, որ նման որոշումն անընդունելի է:
«Կայացված որոշման դեմ ներկայացնելու ենք վճռաբեկ բողոք, Սերգեյ Սմբատյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոցի կիրառումն ապօրինի է և անհիմն»,- ասված է փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյան գրառման մեջ:
Կարծիքներ