Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 16-ի լույս 17-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։
Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Կարծիքներ