Արամ Թանանյանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից

Արամ Թանանյանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից

Կառավարության նիստում որոշում է կայացվել Արամ Թանանյանին ազատել ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից։

Թանանյանը Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհի՝ Վրաստան-Ռուսաստան սահմանի Վերին Լարսի անցակետում ՀՀ մաքսային կցորդի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի հունվարի 30-ին։

2018 թվականից նա զբաղեցնում էր ՀՀ ՊԵԿ նախագահի խորհրդականի պաշտոնը:

 

Նա ավելի վաղ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում, փրկարար ծառայությունում, ՀՀ արտակարգ իրավիճակների վարչությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում