Բավարիան արտագնա խաղում ջախջախեց Շտուտգարտին
Բունդեսլիգայի 16-րդ տուրում «Բավարիան» մրցակցի հարկի տակ 5-0 հաշվով ջախջախեց «Շտուտգարտին»։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Մյունխենյան ակումբի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Սերժ Գնաբրին, իսկ Ռոբերտ Լևանդովսկին իր հաշվին դուբլ գրանցեց։
Այս հաղթանակի շնորհիվ «Բավարիան» վաստակեց 40 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Շտուտգարտը» 17 միավորով մնաց 15-րդ հորիզոնականում։
Կարծիքներ