Հայաստանը Լյուքսեմբուրգում դիվանագիտական մշտական ներկայացուցչություն կունենա

Հայաստանը Լյուքսեմբուրգում դիվանագիտական մշտական ներկայացուցչություն կունենա

Հայաստանը Լյուքսեմբուրգում դիվանագիտական մշտական ներկայացուցչություն կունենա: Այս մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը «X»-ի իր էջում։ 

«Ուրախ եմ հայտարարել՝ Լուքսեմբուրգում Հայաստանի մշտական դիվանագիտական ներկայչութցության մասին։ Այսօրվա դրությամբ Բելգիայում Հայաստանի դեսպանը մշտապես տեղակայվելու է Լյուքսեմբուրգում՝ նպաստելու հայ-լյուքսեմբուրգյան գործընկերության հետագա ընդլայնմանը»,- ասվում է Անի Բադալյանի գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում