Նավալնիին մեղավոր են ճանաչել վետերանի հասցեին հնչեցրած զրպարտության գործով
Մոսկվայի Բաբուշկինսկի շրջանի դատարանն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին մեղավոր է ճանաչել Հայրենական մեծ պատերազմի վետերան Իգնատ Արտյոմենկոյի հասցեին զրպարտության գործով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ նշելով, որ պատժի սահմանման մասին ավելի ուշ կհաղորդվի:
Դատավոր Վերա Ակիմովայի խոսքով՝ դատարանը հաշվի է առել Նավալնիի դիրքորոշումը, որը չի ընդունել իր մեղքը և հայտարարել է, որ չէր ցանկանում վիրավորել ոչ մեկին, իսկ իր խոսքերը գնահատող բնույթ են կրել:
«Նավալնիի մեղքը հաստատվել է վկաների, տուժողի ցուցմունքներով և փորձաքննություններով»,- ասվում է դատավճռում:
Հոդվածով, որով վերջինս մեղավոր է ճանաչվել է, նախատեսվում է 1 մլն ռուբլու տեսքով տուգանք կամ 240 ժամ հարկադիր աշխատանք: Դատախազը պահանջել է գործչին տուգանել 950 000 ռուբլիով:
Քննության տվյալներով՝ անցյալ տարվա հունիսի 2-ին Նավալնին իր թելեգրամյան ալիքում տեսանյութ էր հրապարակել, որում վետերան Արտյոմենկոն իր դիրքորոշումն էր հայտնում ՌԴ Սահմանադրության փոփոխություններ անելու վերաբերյալ: Նավալնին, տեսանյութթի մեկնաբանություններում նշել էր, որ վերջինիս հայտարարությունը «վարկաբեկում է վետերանի արժանապատվությունը»:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Մոսկվայի շրջանային դատարանը մերժել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի բողոքը՝ իրավաչափ ճանաչելով նրան 30 օրով կալանքի վերցնելու Խիմկինի քաղաքային դատարանի որոշումը:
Կարծիքներ