Բրիտանիայի արքայազն Չարլզն այցելել է հիվանդանոցում գտնվող հորը

Բրիտանիայի արքայազն Չարլզն այցելել է հիվանդանոցում գտնվող հորը

Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Ուելսի արքայազն Չարլզն այցելել է Լոնդոնի հիվանդանոցում բուժում ստացող հորը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպին, որին հոսպիտալացրել են փետրվարի 16-ին:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Ուելսի արքայազնը հիվանդանոց է ժամանել Tesla մակնիշի էլեկտրամեքենայով: Վերջինս բժշկական դիմակով է եղել:

99-ամյա դուքսին տեղափոխել են Էդուարդ VII-ի անվան հիվանդանոց՝ ելնելով անվտանգության նկատառումներից, երբ վերջինիս մոտ ինքնազգացողության վատթարացում է եղել: Նախօրեին որոշվել էր, որ վերջինս մինչև հաջորդ շաբաթ կմնա հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում