Ադրբեջանը ՌԴ ՊՆ-ին խնդրել է միջանցք ապահովել դեպի Շուշի. այս պահին քաղաքի վերահսկողությունը միայն ձևականորեն է նրանց ձեռքում. WarGonzo
Ադրբեջանական կողմը Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը խնդրել է միջացնք ապահովել դեպի Շուշի։ Ինչպես գրում է WarGonzo թելեգրամյան ալիքը՝ ՌԴ ՊՆ-ում ունեցած աղբյուրներին հղումով, այս պահին ադրբեջանական կողմը փաստացի չի վերահսկում քաղաք տանող մուտքերից որևէ մեկը։
«Սա նշանակում է, որ այս պահին հնարավոր չէ Բաքվում ավտոբուս նստել ու հասնել Շուշի։ Միակ հնարավոր երթուղին հատուկ ջոկատայիններինն է, որը գալիս է Հադրութից այն նույն «դժոխքի կիրճով»։ Սակայն այնտեղ անգամ ճանապարհ չկա, միայն անվահետքեր են այն թրթուրավոր տեխնիկայից, որն Ադրբեջանի զինված ուժերն այս պահին մտցնում են Շուշի։ Սա է պատճառը, որ առայժմ քաղաքում արված որևէ քաղաքացիական ռեպորտաժ չկա», - ասված է հաղորդագրության մեջ։
Աղբյուրն ընդգծում է, որ Ադրբեջանը որոշ ժամանակ անց կկառուցի նորմալ ճանապարհ, որը կանցնի «դժոխքի կիրճով», սակայն առայժմ քաղաքի վերահսկողությունը միայն ձևականորեն է նրանց ձեռքում։
Կարծիքներ