Հայ դահուկորդները ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել Ֆինլանդիայի միջազգային մրցաշարում

Հայ դահուկորդները ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել Ֆինլանդիայի միջազգային մրցաշարում

Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում կայացած դահուկավազքի միջազգային վարկանիշային մրցաշարում դահուկորդ Միքայել Միքայելյանը 12 կմ ազատ ոճի մրցատարածությունում 3-րդ տեղն է գրավել, իսկ Կատյա Գալստյանը 9 կմ ազատ ոճի մրցատարածությունում ոսկե մեդալ է նվաճել։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոռեկտոր Գագիկ Սարգսյանը։

«Միքայելը վաստակել է 59.07 վարկանիշային միավոր, առաջատարին զիջելով ընդամենը 12.4 վայրկյան, իսկ Կատյան հավասարը չի ունեցել ու վաստակել է 80.51 վարկանիշային միավոր»,– նշել է Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ սա Կատյայի մարզական կարիերայում լավագույն արդյունքն էր։

ՀՀ–ն ներկայացնող ևս մեկ դահուկորդ՝ Սպարտակ Ոսկանյանն էլ զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը։

Միջազգային մրցաշարում 12 կմ ազատ ոճի մրցատարածությունում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրել են Ֆինլանդիան ներկայացնող Տինո Տիլիկաինենը և Ջարկո Կուկոնենը։

9 կմ ազատ ոճի մրցատարածությունում երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Ֆինլանդիայի ներկայացուցիչ Սիլվա Կեմպին և Ուկրաինան ներկայացնող Վիկտորիա Օլեխը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում